fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.
գրի յոմանց եւ ԲԱՂԴ. պ. պախդ, պէխդ. τύχη fortuna, casus, felicitas Դիպուած բարի կամ չար. մանաւանդ բարին՝ որ եւ Յաջողութիւն ասի, իմա՛ առ յԱստուծոյ.
Եւ ասէ լիա, առ իս բախտ իմ. (Ծն. ՟Լ. 10։)
Սահմանեն զբախտ, դիպումն եւ ընթացակցութիւն յերկուց պատճառաց՝ ի յօժարութենէ զսկիզբն ունողաց՝ այլ ինչ քան զոր բնաւորեցաւն կատարողաց. որպէս գերեզման փորելով՝ գանձ գտանել. (Նիւս. բն.։)
Բախտ՝ անձնաւոր ինչ չէ՛, այլ դէպք աջողութեան. (Եզնիկ.։)
ԲԱԽՏ. որպէս Բարեբախտութիւն. եւ Ճոխութիւն, իշխանութիւն.
Բայց ըստ բախտի եղեալ Արտաշէսի՝ մեռանի ի նմին ժամանակի դոմետիանոս. (Խոր. ՟Բ. 51։)
Ի վեր ելեալ բախտիւ՝ զանձանց երեւեցուցանէին բարգաւաճանս. (Պիտ.։)
Որ զօտարսն ի ծառայութիւն վաճառեալ՝ պետականին հասուցանէ բախտի. (Մագ. ՟Ձ՟Ա։)
ԲԱԽՏ՝ ըստ հեթանոսաց. τύχη, δαίμων fortuna, genius (յորմէ թ. ճին ). Իբրու ոգի իմն դիւական. վիճակ եւ ճակատագիր բարեբախտութեան.
Կազմէիք դիւաց սեղան, եւ խառնէիք խառնելիս բախտից. (Ես. ՟Կ՟Ե. 11։)
Հատեալ զցանկ հզօրին՝ բախտից հմայից զսեղանն մեծախորհուրդ արեանն սրսկման երեւեցուցեալ (մանասէ). (Նար. ՟Ծ՟Ա։)
Ծաղր առնեն զանուն բախտի (քրիստոնեայք). (Եղիշ. ՟Բ։)
Ո՛չ ի բաշխս բախտից, եւ ոչ ճակատագրաց. (Եզնիկ.։)
Ոչ բախտից, ոչ տարերաց, ոչ դիպուածոց, եւ ոչ պատահմանց համարիցիմք զբարիսն՝ զոր ունիցիմք ի ձեռս, այլ՝ նախախնամութեանն Աստուծոյ եւ ողորմութեան. (Խոսր.։)
Աստուծով բախտ եւ ժամանակ զմարդիկ նաւավարեն. (Ոսկիփոր.։)
Յայպանումն առասպելեալ բախտին ասի յԱղուէսագիրս.
Մանկունքն եդեալ էին որոգայթս վասն ձագուց. եւ արտուտն էառ զհատ ցորենոյն, եւ բախտն անկաւ ի պարանոցն՝ եւ անշնչացաւ. եւ եկեալ զօրքն հանին զբախտն։
• . ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,
• = Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։
• Ուղիղ մեկնութիւնը տռւաւ նախ և ա-
• ռաջ Schröder, Thesaur. էջ 46. նոյնը նաև St. Martin, Mémoires 1819, Pa-ris, էջ 478, ինչպէս և ԳԴ, ՆՀԲ, Pe-term. 27 ևն։
• ԳՒՌ.-Ագլ. Գոր. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. բախտ, Ախց. Երև. Ջղ. Սեբ. բ'ախտ, Մկ Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. բmխտ, Պլ. Ռ. փախդ, Տիգ. փmխդ (բայց փmխթըվուր «բախտա-ւոր»), Զթ. բ'օխդ.-իսկ Սչ. բ'ախտ «ամու-սին», Ալշ. բmխտ «բախտ. 2. ապաստան, ապաւէն»։ Նոր բառեր են բախտաւոր «երա-նի» (Շմ. տարբերում է իրարից «բmխտm-վmր «երանի» և բախտօօր «բախտաւոր»), բախտակոծուիլ, բախտովի, բախտփորձուկ, բախտաւորուիլ, բախտաւորացնել ևն։
• «թակարդի կապը, որ որսի վիզն ընկնելով խեղդում է». յգ. բախտերք. նորա-գիւտ բառ, որ այս երկու ձևով մի քանի ան-գամ գործածուած եմ գտնում Վրդն. առկ. 34. պարզապէս «որոգայթ» իմաստով ունի Վրդն. առ. 88 (սեռ. բախտերաց). գրուած բաղտերք Վրդ. բար. 102։